Հաղորդագրություններ
Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել. Օրենքի նախագիծն ուղարկվել է ՀՀ Կառավարություն
հունիսի 02, 2016
ՀՀ դատախազության կողմից մշակված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում, ներառյալ՝ ընտրական հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի անդամների գործողությունները, և պատասխանատվության հստակեցում ու պատժի խստացում, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ կառավարություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ