Հաղորդագրություններ

Գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ Նախագահին Գ.Ջհանգիրյանին հեռացնել դատախազության համակարգից

փետրվարի 22, 2008

«Դատախազության մասին» ՀՀ օրենքն  արգելում է  դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զuպվածություն և չեզոքություն»:

Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել  է օրենքի պահանջը եւ  ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է  Հանրապետության Նախագահին ազատել նրան զբաղեցրած պաշտոնից: