Հաղորդագրություններ

ՀՀ դատախազության պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

հունիսի 18, 2016
 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
 Այցի ընթացքում ՀՀ դատախազության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: 
 Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի դատախազական համակարգերում առկա առաջնահերթ խնդիրները և զարգացման հետագա ծրագրերը: Երկուստեք կարևորվել են էլեկտրոնային հետաքննության ծրագրային ապահովման վերաբերյալ հարցերը: Վրաստանի գործընկերները ներկայացրել են էլեկտրոնային հետաքննության ոլորտում ունեցած փորձը:
 Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագա համագործակցության զարգացման նպատակով փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կազմակերպման վերաբերյալ: