Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

հոկտեմբերի 12, 2016

 Արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

 

 Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

 

 Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Վաղարշակի Գևորգյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության  ավագ դատախազի պաշտոնից: