Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային այցով Արցախում է

նոյեմբերի 24, 2016
 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 
 ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: 
 Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: 
 Քննարկվել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: