Ձերբակալվել է 30 անձ
մարտի 03, 2008
Ոստիկանության ներկայացուցիչների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու համար, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի մարտի 3-ի դրությամբ ձերբակալվել է երեք տասնյակ անձ, որոնց մի մասը նախկինում դատվածություն ունեցող անձինք են: Նրանց թվում կան ընդհուպ 6 անգամ դատված անձինք:
Նախաքննությունը շարունակվում է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներին, հրահրողներին իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: