Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր

հունվարի 25, 2017

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված  աշխատանքները: Զեկույցով հանդես է եկել մարզի դատախազ Հ. Մելիք-Սարգսյանը՝ ներկայացնելով նախորդ տարում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել նաև խորհրդակցությանը ներկա  իրավապահ համակարգի մյուս կառույցների ղեկավարները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության, ինչպես նաև  իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ: