Հաղորդագրություններ

Հայտնաբերվել եւ կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը

մարտի 12, 2008

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:

Նույն օրը Ս.Միքայելյանը ներկայացվել է քննությանը, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել  սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ  կազմակերպելու  և Հայաստանի           Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:

Ս.Միքայելյանը ցանկություն է հայտնել օգտվել փաստաբանի ծառայություններից եւ նրա հարցաքննությունը տեղի կունենա նրա կողմից հրավիրված փաստաբանի մասնակցությամբ: