Հաղորդագրություններ

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան

փետրվարի 11, 2009

Փետրվարի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պատվիրակությունը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ:

Այցի ընթացքում կքննարկվեն  ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության մասին 22.09.06թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների դատախազական մարմինների փոխգործունեությանը վերաբերող հարցեր:

 Նախատեսվում է, որ փետրվարի 13-ին երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2009-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին Հուշագիր: