Հայտարարություն
դեկտեմբերի 17, 2020
ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ դատախազության 2021թ. քրեական գործերի նյութերի հաստատված, նաև նույն գործի շրջանակներում դատարաններում գրավոր և բանավոր թարգմանություններն, ինչպես նաև սուրդոթարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու նպատակով՝ ըստ հավելված 1-ով (Հավելված 1՝ գրավոր և բանավոր լեզուների ցանկ, 1 էջի և 1 ժամի առավելագույն գին) ներկայացված լեզուների ցանկի։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր բավարարում են 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (4 հունիսի 2020 թվականի N 960-Ն նոր խմբագրմամբ) որոշման պահանջներին՝ մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացվել ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչություն՝ Սունդուկյան 66ա հասցեով կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով finance@prosecutor.am էլ. փոստին։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2021 թվականի հունվարի 8-ը, ժամը 12:00-ն։ Մրցույթում հաղթող են ճանաչվելու 20 դեկտեմբերի 2018թ.-ի ՀՀ կառավարության N 1509-Ն (19 մարտի 2020թ.-ի նոր խմբագրմամբ) որոշման պահանջներին և 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (4 հունիսի 2020 թվականի N 960-Ն նոր խմբագրմամբ) որոշման 6.3 կետին համապատասխանող անձինք: Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր (Հավելված 2՝ Պայմանագիր)։ Մրցույթի պահանջներին չբավարարող մասնակցության հայտերը ենթակա են մերժման:
Վճարումը կատարելու է ՀՀ դատախազությունը՝ 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (4 հունիսի 2020 թվականի N 960-Ն նոր խմբագրմամբ) որոշման Հավելված 2-ի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Զեկուցագրի հիման վրա, իսկ մատուցված ծառայությունները ընդունվում են հանձնման ընդունման Արձանագրության և Ակտի հիման վրա (Պայմանագրի Հավելված 2՝ Զեկուցագիր, Հավելված 3՝ Արձանագրություն, Հավելված 3.1՝ Ակտ)։
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է թարգմանված նյութը տրամադրել՝ 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջից ավելը՝ 4 օր ժամկետում, եթե պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, պատվիրատուի կողմից սահմանված վայրերում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում է բնօրինակների հետ։ Թարգմանված նյութը ներկայացվում է A4 ֆորմատով, տառերը՝ 12 տառաչափով, էջերի լուսանցքները՝ վերևից 20մմ, ներքևից 20մմ, աջից 10մմ և ձախից 30մմ, միջտողային միջակայքը 1.5։ Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն, պարսկերեն, արաբերեն և եբրայերեն լեզուների։