Հաղորդագրություններ

Հանդիպում ՀՀ զինվորական դատախազությունում

ապրիլի 11, 2017

Ապրիլի 11-ին ՀՀ նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը  ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին և փորձագիտական խմբին:

 

Փորձագիտական խմբի ներկայացուցիչները ՀՀ զինվորական դատախազին են ներկայացրել  Զինված ուժերում մարդու իրավունքերի՝ եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման ուղղությամբ և մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության կատարելագործմանն ուղղված զեկույցի  նախագիծը:

 

Կողմերը քննարկել են զեկույցում  մատնանշված խնդիրները,  կարևորել  դրանց վերաբերյալ պարբերական  քննարկումները:

 

Հանդիպմանը  քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: