Հաղորդագրություններ

Հանդիպում ՌԴ դատախազության ակադեմիայում

հուլիսի 08, 2016
 ՀՀ դատախազության պատվիրակությունը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է ՌԴ դատախազության ակադեմիա:
 ՌԴ դատախազության ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիայի և ՀՀ դատախազության միջև իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր, հստակեցվել են համագործակցության ուղղություններն ու ձևաչափը: Վերահաստատվել է ՀՀ դատախազների` ՌԴ դատախազության ակադեմիայում վերապատրաստվելու պայմանավորվածությունը:
 Երկուստեք ընդգծվել է ինչպես փորձի փոխանակման անհրաժեշտությամբ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ մասնագիտական նյութերի, ուսումնասիրությունների, զեկույցների փոխանակման կարևորությունը:
 Կողմերը վստահություն են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները և համատեղ աշխատանքները կամրապնդեն փոխըմբռնումը և   կնպաստեն առավել արդյունավետ համագործակցության զարգացմանը:
 Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: