Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Սլովակիայի արդարադատության նախարարին

մայիսի 26, 2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն  այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինին:

Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով հատկապես   դատաիրավական համակարգի համագործակցությունը: Պրն. Ս.Հարաբինին տեղեկացրեց, որ Սլովակիայում ներկայումս քննարկվում է  դատաիրավական համակարգում որոշակի բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ համակարգի անկախությունը լիարժեք դարձնելու եւ միաժամանակ գործող օրենսդրության պահանջների անխափան կատարումն ապահովելու նպատակով:

Ներկայացնելով Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները՝ Ա.Հովսեփյանը  նկատեց, որ ներկայումս ուսումնասիրվում է ձեւավորված փորձը արձանագրված բացթողումները անհրաժեշտության դեպքում օրենսդրորեն կարգավորելու նպատակով: Կարեւորելով փորձի փոխանակումը՝ կողմերը պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը: