Հայտարարություններ

Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետի պաշտոնի զբաղեցման համար

ապրիլի 02, 2014

 Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետի պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին

Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 ՀՀ դատախազության համակարգում տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերի նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման, ինչպես նաև այդ համակարգերում ստեղծվող, մշակվող, փոխանցվող և պահպանվող տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների համակարգումը, դատախազության համակարգչային լոկալ (ներքին) ցանցի ու դրա շրջանակում էլեկտրոնային (համակարգչային) կառավարման համակարգերի (ծրագրերի) շահագործման անվտանգության ապահովումը, դատախազության տեղեկատվական համակարգերի ենթակառուցվածքի (տեղեկատվական հոսքերի և շտեմարանների ամբողջության), տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվական գործունեությանը վերաբերող ժամանակակից մեթոդների ու միջոցների կիրառման ապահովումը, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի անցագրային համակարգի աշխատանքի ապահովումը, ՀՀ դատախազության համակարգի վարչական տարածքների անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցների նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման աշխատանքների համակարգումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:

Պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) բարձրագույն կրթություն,

2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,

3) <<Դատախազության մասին>>, <<Դատական ծառայության մասին>>, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,

5) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում,

6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու հմտություն,

7) հայերենի պատշաճ իմացություն,

8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում:

  Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<18>> ապրիլի 2014թ.:

 
Մրցույթն անցկացվելու է 2014թ. մայիսի 5-ին ժամը <<11.00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627, 511-647/:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
6. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
 
7.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/. 
 
 8.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ