Հայտարարություններ

Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխ. ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար

ապրիլի 02, 2014

Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

դատախազության համակարգում ապրանքների և իրականացվող ծառայությունների գնման գործընթացի ապահովման նպատակով գնման և վճարման ժամանակացույցերի կազմումը, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շահագործվող կառույցների կապիտալ վերանորոգման և շինարարական աշխատանքների գնման գործընթացի ապահովման նպատակով շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը, յուրաքանչյուր տարվա վերջին դատախազության համակարգի համար հաջորդ տարվա անհրաժեշտ ապրանքների և իրականացվող ծառայությունների գնումների ցուցակի կազմումը, գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող փաստաթղթերի պահպանության ու արխիվացման աշխատանքները, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) բարձրագույն կրթություն` տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) կամ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ,

2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

3) <<Դատախազության մասին>>, <<Գնումների մասին>>, <<ՀՀ բյուջետային համակարգի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասինե N 59 հրամանի, <<Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

4) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,

6) համակարգչով և ժամանակակից  տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,

7) հայերենի պատշաճ իմացություն:

  Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<18>> ապրիլի 2014թ.:

Մրցույթն անցկացվելու է 2014թ. մայիսի 5-ին ժամը <<11.00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627, 511-647/:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
6. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
 
7.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/. 
 
 8.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ