ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-25-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար
ապրիլի 29, 2020
ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-25-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:
Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):
Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30 և 14:30-ից 17:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:
Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված և պարտաճանաչ։
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, հոդվածներ՝ 4-5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-34, 42, 44, 50
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 168-169
8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176, 177
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 24-30
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 31-32
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-37, 44-45
8-րդ գլուխ, հոդված` 49
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9
3-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 12-14
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 44-46
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-13
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 27-30
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 8, 10, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372
ՀՀ գլխավոր դատախազի 2019թ. դեկտեմբերի 18-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը հաստատելու և ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի հունիսի 20-ի N 59 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72 հրաման, հղումը՝ https://bit.ly/2XbPv1J
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):
Ց Ո Ւ Ց Ա Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-25-Մ3-3) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-25-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 24-ին անցկացված ներքին մրցույթի թետավորման փուլին մասնակցել են Թերեզա Թաթուլի Ավետիսյանը, Հայկուշ Լյովայի Գաբոյանը և Սալոմե Վլադիմիրի Աղեկյանը։
Թեստավորման փուլը հաղթահարել են՝
- Թերեզա Թաթուլի Ավետիսյանը.
- Սալոմե Վլադիմիրի Աղեկյանը։
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-25-Մ3-3) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարցազրույցի փուլը հաղթահարել է Սալոմե Վլադիմիրի Աղեկյանը