ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 31-4-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար
ապրիլի 29, 2020
ՀՀ դատախազությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 31-4-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:
ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):
ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30-ը և 14:00-ից 16:30-ն:
Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:
Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված, պարտաճանաչ և նախաձեռնող։
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, հոդվածներ՝ 1-2, 4-6
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 28, 33-34, 40, 42, 44, 48-53, 63-81
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 109, 115
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 147, 159
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 162-163, 167-175
8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176-178
15-րդ գլուխ, հոդվածներ՝ 202-203, 205-208
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23
5-րդ գլուխ, հոդված՝ 30
6-րդ գլուխ, հոդված՝ 31
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-42, 44-46
8-րդ գլուխ, հոդվածներ` 50-56, 58
10-րդ գլուխ, հոդվածներ` 59-62
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-4
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-14, 16-17
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20-25
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33, 36
8-րդ գլուխ, հոդվածներ՝ 37
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
12-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 84-85
13-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 94-96, 98-99, 101-102
15-րդ գլուխ, հոդվածներ՝ 109-115, 121-123, 126-130
16-րդ գլուխ, հոդվածներ՝ 131-136
17-րդ գլուխ, հոդվածներ՝ 138-149
18-րդ գլուխ, հոդված՝ 150-177
19-րդ գլուխ, հոդված՝ 178
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
3-րդ գլուխ, հոդված՝ 6
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 14, 16-22
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 23, 25
6-րդ գլուխ, հոդված՝ 28
8-րդ գլուխ, հոդված՝ 34
9-րդ գլուխ, հոդվածներ՝ 39-40
11-րդ գլուխ, հոդված՝ 42
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2-3, 5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 6-7, 9-12
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 13-14
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 21-23
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 8, 10, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
Հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
«Մենեջմենթի հիմունքներ», Ա. Ա. Հովհաննիսյան. - Եր.: Հեղ. հրատ., 2015
http://www.ecoma.am/gradaran/el_girq/management_2015.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):
Ց Ո Ւ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-4-Ղ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 31-4-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 1-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Ռուզաննա Հայկի Խաչատրյանը։
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 31-4-Ղ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարցազրույցի փուլը հաղթահարել է Ռուզաննա Հայկի Խաչատրյանը։