ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 31-1.2-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար
մայիսի 05, 2020
ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 31-1.2-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:
ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):
ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում (ձևը լրացվում է տեղում)․
անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով (պատճեններով)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
մեկ լուսանկար՝ 3 X 4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 5-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 12:30 և 14:30-ից 17:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:
Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված և պարտաճանաչ։
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, հոդվածներ՝ 4-5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-34, 42, 44, 50
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 168-169
8-րդ գլուխ, հոդվածներ՝ 176, 177
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Դատախազության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-23
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 24-30
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 31-32
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 33-37, 44-45
8-րդ գլուխ, հոդված` 49
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=117713
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4-9
3-րդ գլուխ՝ հոդվածներ՝ 12-14
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-20
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 22-33
7-րդ գլուխ, հոդվածներ՝ 44-46
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8-13
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 18-19
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 27-30
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Գնումների մասին» ՀՀ օրենք
1-ին բաժին, հոդվածներ՝ 2, 6-15
3-րդ բաժին, հոդվածներ՝ 18-25
4-րդ բաժին, հոդվածներ՝ 26-39
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121796
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 8, 10, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372
ՀՀ գլխավոր դատախազի 2019թ. դեկտեմբերի 18-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը հաստատելու և ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի հունիսի 20-ի N 59 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72 հրաման, հղումը՝ https://bit.ly/2XbPv1J
ՀՀ կառավարության 2017թ․ մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=113367
ՀՀ ֆինանսների նախարարի 2018թ. դեկտեմբերի 6-ի «Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը հաստատելու մասին» N 600-Ն հրաման, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126995
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, 010-511-538, էլեկտրոնային հասցե՝ cv@prosecutor.am):
Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-1.2-Մ2-4) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 31-1.2-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հուլիսի 21-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Հակոբ Վարդանի Թադևոսյանը։
Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 31-1.2-Մ2-4) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարցազրույցի փուլում հաղթել է Հակոբ Վարդանի Թադևոսյանը։