Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՍԵՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

հուլիսի 21, 2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունն անորոշ ժամկետով կասեցրել էր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-27-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ին և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանն աջակցող բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-21-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:00-ին նախատեսված ներքին մրցույթների անցկացումը:

 

Հայտնում ենք, որ

 

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-27-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար կազմակերպվող մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանն աջակցող բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-21-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար կազմակերպվող մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում: