Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետի (31-4-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու մասին

օգոստոսի 29, 2022

ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 31-4-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

դիմում (առցանց)․
անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
լուսանկար՝ 3 X 4 չափսի:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://cso.gov.am/internal-external-competitions/3836/view