Հայտարարություն ՀՀ դատախազության առաջին բաժնի պետի (31-10-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու մասին
հոկտեմբերի 17, 2022
ՀՀ դատախազությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ դատախազության առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 31-10-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- դիմում (առցանց)․
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
- լուսանկար՝ 3 X 4 չափսի:
Ուշադրությո՛ւն
Սույն մրցույթին մասնակցելու համար քաղաքացին պետք է ներկայացնի (նշի) այն մարմինը (կազմակերպությունը), որտեղ ինքն աշխատել է (աշխատում է) և որտեղից հնարավոր է ստանալ պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու թույլտվության մասին տեղեկանքը:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cso.gov.am/internal-external-competitions/4299/view: