Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար
փետրվարի 10, 2015
Հայտարարություն՝ ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
համագործակցելով այլ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ` գլխավոր դատախազի, նրա տեղակալների, գլխավոր դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև դատախազության ներկայացուցիչների և այլ պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանն աջակցելը, գլխավոր դատախազի, նրա տեղակալների, գլխավոր դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունների պաշտոնական և աշխատանքային այցերը վարչական շրջաններ, մարզեր, օտարերկրյա պետություններ, ինչպես նաև նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պետական արարողակարգային միջոցառումները կազմակերպելը` ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան, դատախազության հետ ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցիչների ղեկավարների, օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումների կազմակերպումը, ՀՀ ժամանող օտարերկրյա պատվիրակությունների այցեր նախապատրաստող խմբերի աշխատանքներին, բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման գործի կազմակերպմանն աջակցութան ցուցաբերումը, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին ուղղված ուղերձների, պատասխան նամակների և այլ գրավոր նյութերի թարգմանությունների ապահովումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն կրթություն` իրավագիտություն կամ միջազգային հարաբերություններ կամ քաղաքագիտություն կամ օտար լեզու մասնագիտությամբ,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1067 հրամանագրով հաստատված ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (մշտադիտարկման, վիճակագրության ամփոփման և գնահատման հմտություններ) տիրապետում,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն,
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. փետրվարի 25-ը:
Մրցույթն անցկացվելու է 2015թ. մարտի 12-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ