Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժնի ավագ մասնագետի (31-16-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելո

ապրիլի 14, 2023

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը

 

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն իրականացնում է Վարչության և Բաժնի փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետ կազմակերպման և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման, Վարչության և Բաժնի առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման, Վարչության և Բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման, Բաժնի հսկողության տակ գտնվող փաստաթղթերի, հանձնարարությունների կատարման ժամկետների պահպանման, Վարչության և Բաժնի դիմում-բողոքների, նյութերի, հաղորդումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, հայցադիմումների, կարճված, կասեցված քրեական գործերի, դատարան և կամ ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերի հաշվառման, Բաժնի հսկողական վարույթների կազմման, Վարչության պետի և կամ դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկության տրամադրման, Բաժնի համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման, Բաժնի գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման, կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման, Բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման աշխատանքները, մասնակցում է Վարչության գործունեության ոլորտներին առնչվող՝ ՀՀ գլխավոր դատախազի (այսուհետ՝ Գլխավոր դատախազ) քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի մշակման, փոփոխման, լրացման աշխատանքներին, ինչպես նաև՝ առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության տրամադրման աշխատանքներին, իրականացնում է փաստաթղթերի, քրեական գործերի և այլ նյութերի ժամանակին առաքման, անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման, Գլխավոր դատախազի, Դատախազության գլխավոր քարտուղարի հրամանների և այլ իրավական ակտերի հաշվառման, դասակարգման, Վարչության և Բաժնի փաստաթղթերի պահպանության, հաշվառման, օգտագործման ու համալրման պայմանների բարելավման, Վարչության և Բաժնի գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման աշխատանքները, մասնակցում է Վարչության կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման, Դատախազության գործունեությամբ անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության կազմման աշխատանքներին, իրականացնում է Վարչության պետի մոտ անցկացվող օպերատիվ խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունների կազմման, Գլխավոր քարտուղարի՝ ոլորտը համակարգող տեղակալի՝ Բաժնի գործառույթներից բխող հանձնարարականների կատարման, Վարչության և Բաժնի գործառույթներից բխող և աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի կազմման, փաստաթղթերի, տեղեկատվության և նյութերի նախապատրաստման աշխատանքները։

 

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

 

  • բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիաներ՝ փոփոխությունների կառավարում, ժամանակի կառավարում, ելույթների նախապատրաստում և կազմակերպում, փաստաթղթերի նախապատրաստում)։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 19-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)

 

  • դիմում (ձևը լրացվում է տեղում)․
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1 (ձև 3՝ կցվում է)․
  • հայտարարություն 2 (ձև 4՝ կցվում է)․

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ s.meliqyan@prosecutor.am):

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2023 թվականի ապրիլի 14-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժնի ավագ մասնագետի (31-16-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ

 

Հ/հ

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

  1.  

Սալբունց Շուշաննա Սեյրանի

Գրիգորյան Լիլիթ Գևորգի

  1.  

Չոմարյան Արփիկ Վրեժի

  1.  

Գրիգորյան Լիլիթ Գևորգի

  1.  

Գրիգորյան Կարինե Գագիկի