Գևորգ Կոստանյան
Գևորգ Կոստանյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական
2013-2016թթ.
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:
ՀՀ Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:
2011-2013թթ.՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2008-2011թթ.՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:
2006–2008թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2006թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2003–2004թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2001-2003թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 1999–2001թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
1995-1999թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:
2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: